Անվադողի ընտրություն

Հրապարակման ամսաթիվը08.10.2016

Անվադողի ընտրությունը չի կարող լինել պատահական:  Դուք պետք է հետևեք ճանապարհատրանսպորտային օրենքներին և անվադող արտադրողների խորհուրդներին: Ի՞նչն է արգելված օրենքով Ճանապարհատրանսպորտային օրենքը արգելում է անիվների նույն առանցքի վրա տարբեր կառուցվածք ունեցող անվադողերի օգտագործումը: Դա նշանակում է, որ անվադողերը միաժամանակ պետք է լինեն` նույն մակնիշի, նույն չափսի, նույն տիպի(ամառային, ձմեռային, արտաճանապարհային), նույն կառուցվածքի(շառավղային կամ անկյունագծային), նույն արագության գործակցով, նույն ծանրաբեռնվածության գործակցով: Հետևե՛ք ավտոարտադրողների խորհուրդներին Ձեր ավտոմեքենայի արտադրողի խորհուրդները ճշգրիտ են և պարունակում են հստակ չափորոշիչներ անվադողերի՝ լայնություն, բարձրություն, տրամագիծ, ծանրաբեռնվածության և արագության գործակիցների ընտրության հարցում (տվյալները նշվում են անվադողի կողային հատվածում): Փոխարինման ժամանակ նոր անվադողերի տեխնիկական նկարագրությունը պետք է համընկնի գործարանային սկզբնական անվադողերի տվյալներին: